Կամ՝ ինչպես դեպի նպատակակետն արձակված նետ, որ թռչում է օդը ճեղքելով, բայց օդը կրկին արագ իրար է գալիս, և չգիտես, թե նետը որտեղից անցավ, այդպես էլ մենք. ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ։ Արդարև, ամբարիշտի հույսը կորչում է ինչպես քամուց բարձրացված փոշի, իբրև մրրիկից հալածված մանրիկ եղյամ, իբրև հողմից ցրված ծուխ կամ ինչպես մեկ օրվա հյուրի հիշատակ։ Բայց արդարները պիտի ապրեն հավիտյան, նրանց վարձը Տիրոջից է, և նրանց խնամքը՝ Բարձրյալից։
Իմաստություն Սողոմոնի 5. 12-16